AM
18 Նոյեմբեր 2019 - 14:16 AMT

Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն. 4-ը երեխա են

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում փողոցն անթույլատրելի վայրով անցնելիս վրաերթի են ենթարկվել նույն ընտանիքի 5 անդամներ: Այս մասին հայտնել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գև Դերձյանը:

«Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ: 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,-նշվում է ԲԿ-ի մամուլի քարտուղարի գրառման մեջ: