AM
19 Նոյեմբեր 2019 - 11:37 AMT

ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել ենոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին, հայտնում է «Հայկական ժամանակը» ԱԱԾ մամուլի կենտրոնի վրա հղումով:

Թե ինչ կասկածանքով է ձերբակալվել Գիգոլյանը ԱԱԾ-ից չեն ասել՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ: