AM
20 Նոյեմբեր 2019 - 12:38 AMT

Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են շփման գծում և սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են նաև հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը հերթական անգամ արձանագրել են շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման կարևորությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: