AM
23 Նոյեմբեր 2019 - 09:03 AMT

Դպրոցում ռումբի մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը

Ոստիկանությունը պարզել է, որ նոյեմբերի 22-ին Երևանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չէր հայտնաբերվել:

Նախապատրաստվում են նյութեր: