Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների մոտ 11 հազար հնամաշ թափք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքրենք Հայաստանն աղբից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բազմիցս է կարևորել է հանրապետության տարածքը մետաղական ջարդոնից մաքրելու խնդիրը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ համաձայնություն ունեն մետաղի վերամշակողների հետ, որ նրանք կհավաքեն Հայաստանի տարբեր վայրերում կուտակված մեքենայի թափքերը և մետաղի այլ տեսակի ջարդոնը:
«Մենք տեղական արտադրությանն աջակցում ենք նաև պայմանով, որ այդ ընկերությունները լրջորեն կզբաղվեն Հայաստանում տարբեր տեսակի մետաղի թափոնների վերամշակման գործով: Խոսքը վերաբերվում է հին ավտոմեքենաների թափքերին, որոնք հանրապետությունում ամենուր են, ժանգոտած կրպակներին և այլն: Եվ ես ուրախ եմ, որ արդեն որոշակի արձագանքներ կան, որ այդպիսի պրոցես սկսվել է և կան ընկերություններ, որոնք միջոցներ են ձեռնարկում դաշտերից, տարբեր տեղերից այդ աղբը, թափոնները հավաքելու: Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում»,- ասել է Փաշինյանը 2019-ի մայիսին:






