AM
26 Նոյեմբեր 2019 - 09:22 AMT

«Զվարթնոցի» մեկնման սրահում մեծ գումարով պայուսակ են գտել

Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է խոշոր գումարով պայուսակ:

Պայուսակում եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը: