AM
26 Նոյեմբեր 2019 - 10:15 AMT

Գեղարքունիքի որոշ գյուղեր և զորամասը 12 ժամ ջուր չեն ունենա

Նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Դա պայմանավորված է վթարային աշխատանքներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: