AM
27 Նոյեմբեր 2019 - 11:42 AMT

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց՝ ցանկանալով փակել փողոցը։

Բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, հայտնում է Aysor.am-ը։

Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից ու ակցիան շարունակել մայթին։ Ցուցարարաները, սակայն, անդրդվելի են։ «Ոչ մի քաղաքակիրթ երկրում ոստիկանն իրեն սենց չի դրսևորում», – ասել է ցուցարարներից մեկը։