AM
28 Նոյեմբեր 2019 - 06:33 AMT

Սբ Գեղարդը դուրս կբերվի նոյեմբերի 30-ին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ գեղարդը:

Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: