AM
28 Նոյեմբեր 2019 - 07:45 AMT

ԱԻՆ-ին 475 մլն 747 հզր դրամ կհատկացվի հավելումների չափերն ավելացնելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից 475 միլիոն 747 հազար դրամ կհատկացնի արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ): Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Գումարը հատկացվում է փրկարար ծառայողներին փրկարար ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների չափերն ավելացնելու համար։

Պահուստային ֆոնդը հաստատվել էր 2019 թվականի պետական բյուջեով: :