Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով Երևանի 1976 թվականին ծնված բնակիչ է ձերբակալվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Նշվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է խնամքը ստանձնելու նպատակով 2 երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին:






