AM
30 Նոյեմբեր 2019 - 06:12 AMT

ՀՀ ճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է

Նոյեմբերի 30-ին, ժամը 08:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։