AM
10 December 2019 - 06:51 AMT

Հայազգի Սթիվեն Զաիլյանը՝ «Ոսկե գլոբուսի» հավակնորդ

Հայտնի ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին «Իռլանդացին» ֆիլմի համար: 77-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են դեկտեմբերի 9-ին:

Զաիլյանից բացի, The Irishman-ի համար լավագույն ռեժիսուրա անվանակարգում առաջադրվել է Մարտին Սկորսեզեն, առաջադրվել են նաև դերակատարներ Ալ Պաչինոն և Ջո Պեշին:

Զաիլյանը օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է «Օսկարի» «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: