AM
11 Դեկտեմբեր 2019 - 10:49 AMT

ՊԵԿ. Մաքսային հսկողությունից թաքցված բջջայիններ են գտնվել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն իրականացնելիս հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հսկողությունից թաքցված հեռախոսները հայտնաբերվել են Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում:

Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: