AM
12 Դեկտեմբեր 2019 - 07:31 AMT

Դանիել Իոաննիսյանը՝ Հանրային խորհրդի անդամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշանակել է Հանրային խորհրդի անդամ: Կառավարությունը դեկտեմբերի 12 նիստում նման որոշում է կայացրել:

Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հանրային խորհուրդն, ըստ Սահմանադրության, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա: