AM
16 Դեկտեմբեր 2019 - 08:42 AMT

Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Հյուսիսայինի ու Աբովյանի հատման վայրում

Հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը տեղադրվելու է Երևանի կենտրոնում՝ մայրաքաղաքի ավագանին հավանություն է տվել:

Արձանը կտեղադրվի Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման վայրում:

Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կկազմակերպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Արտո Չաքմաքչյանը Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ է եղել: Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Քանդակագործին մեծ ճանաչում բերեցին «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձանները։