AM
16 Դեկտեմբեր 2019 - 12:13 AMT

Ամանորի արձակուրդները կտևեն դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ

Տոնական օրերին արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31-ից և կշարունակվեն մինչև հունվարի 7-ը ներառյալ:

Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

2019-ի վերջին աշխատանքային օրը կլինի դեկտեմբերի 30-ը, նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ից: