AM
19 Դեկտեմբեր 2019 - 07:16 AMT

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. Եղբայրների գործով արդար դատ է պահանջում

Կառավարության շենքի առջև քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել: Նա պնդում է, որ իր եղբայրները դատապարտված են, սակայն արդար դատավարություն տեղի չի ունեցել: Այս մասին հաղորդում է Aysor.am-ը:

Քաղաքացին նշել է, որ եղբայրները դատապարտված են 2014-ից, գողության մեղադրանքով: Նա ասել է, որ քննիչը կաշառք է պահանջել իր հորից: Նրա պահանջն արդար դատավարությունն է:

Քաղաքացին նշել է, որ ինքն այդ հարցով դիմել է նաև վարչապետ Փաշինյանին, այժմ ևս նա հանդիպում է պահանջում վարչապետի հետ՝ ներկայացնելու համար եղբայրների գործի մանրամասները: