AM
3 August 2002 - 14:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԹԱՅԼԱՆԴԻ ԵՎ ՎՅԵՏՆԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 5-ին նախատեսված Թայլանդ կայանալիք աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի Թայլանդի վարչապետ Թխաքսի Շինավարտայի, նրա խորհրդական Քրիրք-Քրայ Ջիրապաեթիի, առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Վիշիեն Թեջապաիբունի, առողջապահության նախարար Սուրադաթ Կեռապխանի հետ: Վյետնամի մայարաքաղաքում, ուր հայակական պատվիրակությունը կմեկնի օգոստոսի 7-ին` Թայլանդ կատարած այցի ավարտից հետո, Վարդան Օսկանյանը կհանդիպի երկրի վարչապետ Պան Վան Կաեի, մշակույթի եւ լրատվության, կրթության նախարարների եւ առեւտրի ու արդյունաբերության պալատի նախագահի հետ: Վյետնամում այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը կմիանա նաեւ Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանը: