Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ձյունաշող գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։15-ին, մարվել՝ 01։35-ին։
Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:






