ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ է արձակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից։ Այս մասին հաղոդրում է Aysor.am-ը՝ հավելելով, որ Ափոյանն իրեն բերման ենթարկելը համարել է վիրավորական վարքագիծ։
«Ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում եմ՝ կգամ։ Ծիծաղելի է ուղղակի, կանչում են, որովհետև ուսխորհրդի նախագա՞հ եմ, այսինքն՝ եթե ոլորտի հետ կապ ունեմ, ուրեմն որպես վկա պե՞տք է գնամ», – ասել է նա:
ԵՊՀ ՈՒԽ ղեկավարը նշել է, որ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։
Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին՝ խուլիգանության գործով: ՔԿ-ից նշել են, որ նշված քրգործը կապ ունի մի քանի օր առաջ ԵՊՀ բակում հնչած կրակոցների հետ: Ափոյանը հարցաքննվելու է որպես վկա:






