AM
27 Դեկտեմբեր 2019 - 12:11 AMT

Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը 19 ժամում հավաքել է ավելի քան 260 հազար դիտում

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանի «Իմ ընկեր» երգը Facebook սոցիալական ցանցում դիտվել է ավելի քան 260 հազար անգամ:

Երգի տեսահոլովակը հրապարակվել է դեկտեմբերի 26-ի երեկոյան և 19 ժամում հավաքել է 264 հազար դիտում, 1000-ից ավելի մեկնաբանություն, հոլովակով կիսվել է ավելի քան 2600 օգտատեր:

«Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր Տարվա նվերը ձեզ», – գրել է ՀՀԿ անդամը:

«Իմ ընկեր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Աշոտյանն է, երգը կատարում է Աշոտյանը ՀՀԿ անդամներ Էդուարդ Շարմազանովի և Արման Սահակյանի հետ:

Ի դեպ, երգով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրելով, որ նվիրում է այն «բոլոր այն մարդկանց, ովքեր ամենադժվար տարիներին իսկական լավ ընկեր և հենարան էին մեզ համար»: