Գյումրիում, նորակառույց շենքում 18 բնակարան է հանձնվել միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում:
Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով, և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի, Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:






