Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել:
Մահացածը Կարեն Վազգենի Ծաղիկյանն է` ծնված 1975թ., հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
Կալանավորի մահվան պատճառը ճշտելու համար տարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։






