AM
8 Հունվար 2020 - 09:46 AMT

ՀՀ սահմանը վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձ է հատել

Պետսահմանի անցակետերով վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձ է ՀՀ մուտք գործել, հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Նշվում է, որ նրանք բոլորը ժամանել են Վրաստանից։

Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ բարձր ջերմություն էին գրանցել, որոնցից մեկի մոտ այն ուղեկցվում էր նաև անհայտ ցանավորմամբ։

Նրանց մոտ ջերմության մասին տեղեկացվել են տարածքային համապատասխան պոլիկլինիկաները՝ հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Հանգստյան օրերին ՀՀ-ից մեկնողների ու ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի ու Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է տարվել: