AM
8 Հունվար 2020 - 10:12 AMT

Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատողները ճանապարհ են փակել

Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատողները փակել են ճանապարհը: Նրանք դժգոհում են առողջապահության նախարարի որոշմամբ հունվարի 1-ից տեղի բուժամբուլատորիայում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցումից:

Իր հերթին, ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առողջապահության նախարարությունը հետևում է ծավալվող իրադարձություններին և արդեն աշխատանքային խումբ է ուղարկել Մարալիկ` հանդիպելու ամբուլատորիայի անձնակազմին:

Նախարարի 2018-ի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բուժկազմակերպությունների գնահատման չափանիշների համաձայն՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար տարեկան առնվազն 150 ծնունդ է պետք։ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018-ին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել է՝ հասնելով 105-ի:

Բացի այդ, ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչն ինքնին պոտենցիալ վտանգ է