AM
9 Հունվար 2020 - 12:24 AMT

Հաղպատ տանող ճանապարհը որոշ հատվածներում կլայնացվի

Դեպի Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է, որոշ հատվածներում այն կլայնացվի: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից, հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունից:

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհը սկսել են հիմնանորոգել 2019-ի տարեվերջին:

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոնք առաջիկայում նախատեսում են շարունակել: Բացի այդ, կվերականգնվեն ջրահեռացման համակարգը, ճանապարհային ծածկը, արհեստական կառուցվածքներն ու երթևեկության անվտանգության տարրերը:

Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։ Այն անցնում է Հաղպատ բնակավայրով, և հիմնանորոգումը կնպաստի նաև տեղացիների կենսապայմանների բարելավմանը։