AM
10 Հունվար 2020 - 11:11 AMT

Բիչախչյան. Փաստաթղթղերի պատճենները մի տրամադրեք՝ խարդախության զոհ կդառնաք

Ոոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը կոչ է արել քաղաքացիներին խարդախության զոհ չդառնալու համար ոչ իրավասու անձանց, այդ թվում՝ սոցցանցերի միջոցով փաստաթղթղերի պատճեններ չտրամադրել: Ֆեյսբուքյան իր էջում նա այդպիսի մի դեպք ներկայացրել:

«Ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրել է մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։

Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։ Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը»,- ասվում է գրառման մեջ։

Ոստիկանությունից ևս մեկ անգամ խնդրել են անհատական տվյալների, այդ թվում՝ փաստաթղթղերի պատճենների տրամադրման հարցում ուշադիր լինել: