AM
10 Հունվար 2020 - 14:51 AMT

Ազգային գրադարանը հրապարակել է 10 ամենապահանջված գրքերի ցանկը

2019-ին Ազգային գրադարանի ամենապահանջված գիրքը Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վեպն է:

Այս մասին Ազգային գրադարանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով 10 ամենապահանջված գրքերի ցանկը:

«Ապուշների ուղևորությունը» գրքին ցանկում հաջորդում են Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունները:

Ամենապահանջված գրքերի տասնյակում են նաև Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը», Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ», Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց», Կամիլ Լըմոնյե, «Տղամարդու սեր», Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունները: