AM
11 Հունվար 2020 - 06:42 AMT

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Հունվարի 11-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը` դժվարանցանելի, հայտնում է ԱԻՆ-ը։

Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Կապակցված նյութ` Հունվարի 11-ի գիշերը թույլ ձյուն է սպասվում