AM
2 August 2002 - 17:54 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 19-22-ը Երեւանում կկայանա Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի ընդլայնված նիստը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար Երեւան կժամանեն ավելի քան 80 գործարարներ ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում Երեւանում կբացվի արդյունաբերական ցուցահանդես, իսկ արտերկրյա գործարարները կայցելեն մի շարք հայկական ձեռնարկություններ եւ կազմակերպություններ: