AM
15 Հունվար 2020 - 08:27 AMT

Դատապարտյալների հիվանդանոցում ՄԻԱՎ-ից կալանավոր է մահացել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել: Հունվարի 15-ին Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ.) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ մահացել է։

2019-ի օգոստոսի 8-ին ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Նրա մոտ ախտորոշվել էր ՄԻԱՎ-ի 3-րդ կլինիկական փուլ. Մուրադյանն ուներ խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:

Նա բազմիցս տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ, ապա հետ վերադարձվել ՔԿՀ։