AM
2 August 2002 - 17:55 AMT

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերի 3-ին Թուրքիայում կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Օրերս այդպիսի որոշում է ընդունել Թուրքիայի Ազգային մեծ ժողովը: Ինչպես կարծում է երկրի հասարակայնությունը, այդպիսով կհաղթահարվի ներքին քաղաքական ճգնաժամը, որն սպառնում է Թուրքիայում Արժույթի միջազգային հիմնադրամի 16 մլրդ դոլար գնահատվող ծրագրի իրագործմանը: Վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը զուգընթաց պաշտոնական Անկարան բանակցություններ կվարի Եվրամիության հետ` կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ` Իրաքում հնարավոր ռազմական գործողությանն աջակցելու հարցի վերաբերյալ: