AM
23 Հունվար 2020 - 12:10 AMT

Փաշինյան. Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով անընդունելի է

Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության», – ասվում է նրա գրառման մեջ:

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում զինված անձ կա։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է: «Էրեբունի պլազա» ներժուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, որոնց արդյունքում նա հանձնել է զենքը: