AM
25 Հունվար 2020 - 08:39 AMT

Վարչապետը Կապանում ասուլիսը սկսել է Հայաստանի մասին 100 փաստով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսն է հրավիրել, այս անգամ` Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Մամուլի ասուլիսը նա սկսել է Հայաստանի մասին ավանդական 100 փաստի հրապարակմամբ:

Փաշինյանն առանձնացրել է այն 100 կետը, որտեղ ՀՀ-ն առաջընթաց է գրանցել՝ մշակույթից մինչև տնտեսություն, կրթությունից մինչև աշխատողների աշխատավարձի բարձրացում: