AM
27 January 2020 - 09:00 AMT

ԱԳՆ․ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Չինաստանում կորոնավրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ Ուխանում ՀՀ 3 քաղաքացի կա։

«Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ», – ասվում է նախարարության գրառման մեջ։

Նախարարությունը կոչ է անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլ.հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար։

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը: Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։