ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել:
Մալյանը հայտարարել է, որ իր մոտ արգելված իր չեն հայտնաբերել: Նրա համոզմամբ` իր ընկերներն էլ երեկոյան ազատության մեջ կլինեն, հայտնում է Shantnews.am-ը։
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Մալյանին բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Ձերբակալվել են նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: Մյուսների բերման ենթարկվելու պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան:






