Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի մեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի միայն անվաշղթաների կիրառմամբ:
Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար, կցորդիչով բեռնատարների՝ անցանելի միայն անվաշղթաների կիրառմամբ:
Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






