AM
29 Հունվար 2020 - 07:14 AMT

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ՀՀ-ում ձյուն է սպասվում

Հունվարի 29-30-ը և փետրվարի 2-ին հանրապետությունում ստեղումներ չեն սպասվում, բայց հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում՝ լեռնային գոտում ձյուն կտեղա, հովտային՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում կգրանցվի -10…-13 աստիճան:

Երևանում՝ հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ: Գիշերը կլինի -2…-3 աստիճան, փետրվարի 2-ի գիշերը՝ -6: