AM
30 Հունվար 2020 - 09:07 AMT

Նարեկ Սամսոնյանին ՀՔԾ են հրավիրել

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնեմ, որ քիչ առաջ հրավիրվել եմ ՀՔԾ: Հրավերի մանրամասների և իմ որոշման մասին կհայտնեմ շուտով», – ասվում է գրառման մեջ:

Հունվարի 28-ի երեկոյան Սամսոնյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով, բայց ավելի ուշ ազատ արձակվել։

Հունվարի 28-ին Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էին ենթարկել նաև ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին: Որոշ ժամանակ անց նրանք ազատ էին արձակվել: Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը: