AM
31 Հունվար 2020 - 10:25 AMT

Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Վերաքննիչ դատարանում նիստի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Վերաքննիչում քննում են Գլխավոր դատախազության բողոքի. մասնավորապես, բողոքարկվել էր նախաքննական նյութերի ամբողջ փաթեթը Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպաններին տրամադրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դանիելյանը 2019-ի հունիսին Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն է։

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։