Փետրվարի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառին բուք է:
Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ճանապարհները և Դիլիջանի ոլորանները։
Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ճանապարհներին մերկասառույց է:
Մ-1 ճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար:
Երևանում` «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար մեքենաներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։






