AM
1 Փետրվար 2020 - 07:56 AMT

Սուրենյան. Փետրվարին տաք կլինի, ջերմաստիճանը` նորմայից 3-4 աստիճանով բարձր

Փետրվարին Հայաստանում տաք կլինի, օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում նորմայից բարձր է լինելու 3-4 աստիճանով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարին տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»,- գրել է Սուրենյանը:

Փետրվարի 1-ին և ամսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Շրջաններում և Երևանում փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: