Փետրվարի 1-ին` ժամը 07:58-ին, Ադրբեջանի Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք 2.5 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղոդրմամբ՝ երկրաշարժի օջախի խորությունը եղել է 10 կմ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Հունվարի 18-ին մեկ այլ երկրաշարժ էր գրանցվել Շիրակի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, 3.6 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:






