AM
3 Փետրվար 2020 - 11:06 AMT

Աբովյանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Կոտայքի մարզի Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգը կեղծ էր: ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել:

Ավելի վաղ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել էին տարածքը և իրականացրել հերթապահություն: