AM
6 Փետրվար 2020 - 13:49 AMT

Կոմիտաս Մուրադյանը՝ Գենշտաբի օպերատիվ գլխավոր վարչության փոխղեկավար

Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.Կոմիտաս Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»,- ասվում է հրամանագրում:

2016-ի մայիսին գեներալ-մայոր Մուրադյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետկապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: