AM
7 Փետրվար 2020 - 06:55 AMT

Փաշինյան. «Իմ քայլը» պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյանն իր էջում գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին «պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»:

«Հպարտ եմ ձեզ համար, հարգելի’ գործընկերներ»,- նշել է նա:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Խմբակցությունը մի քանի նախագիծ էր բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։