AM
7 Փետրվար 2020 - 07:52 AMT

2019-ին ՀՀ-ում շմոլ գազով թունավորումներն աճել են 1.3 անգամ

2019-ին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ:

2019-ին ՀՀ-ում շմոլ գազով թունավորման 272 դեպք է գրանցվել՝ 602 տուժածով, որից 75-ը՝ Երևանում, 129 տուժածով, 197-ը՝ մարզերում, 473 տուժածով:

2018-ին շմոլ գազով թունավորման 208 դեպք կար՝ 445 տուժածով, որից 80-ը՝ Երևանում, 130 տուժածով, 128-ը՝ մարզերում 315 տուժածով:

Թունավորումների գերակշիռ մասն գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով էին, նաև բնակչի անփութության հետևանքով:

Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

• գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը,

• եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,

• ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,

• բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

• գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,

• խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե` ոչ,

• գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝ անպայման դիմել բժշկի։