Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների որոնման միջազգային խումբն օգոստոսի 24-26-ը կայցելի Հայաստան: Բերնհարդ Քլազենը, Սվետլանա Գաննուշկինան եւ Ավազ Հասանովը կքննարկեն ռազմագերիների վերադարձի հարցեր: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 26-ին խումբը կժամանի Լեռնային Ղարաբաղ: