Երևանում հանցավոր խումբ է բացահայտվել, որի նպատակն էր հափշտակել «Սանիթեքի» աղբամանները, տեղեկացնում է «ժողովուրդը»:
Խմբի անդամներից Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Նուբարաշեն 11-րդ և 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ընկերությանը պատկանող 100,000 դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ իր ծանոթ Թ.Մ-ի հետ նախնական համաձայնության գալու համար: Նրանք 2019-ի սեպտեմբերի 16-ին «Գազել» մեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին 18 աղբամանը տեղավորել են մեքենայի թափքում:
Այնուհետև դրանք տեղափոխել են Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե և այդկերպ հափշտակել՝ «Սանիթեք» ընկերությանը պատճառելով խոշոր չափի՝ 1,800,000 դրամի գույքային վնաս:
Թ.Մ-ին ևս մեղադրանք է առաջադրվել:
Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:






